Ռուբեն Մելիքյան. ՔԿ գործելաոճը ուղիղ վկայում է քաղաքական ուղղորդման մասին
Իրավունք
15:30 25/06/2025
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. ՔԿ գործելաոճը ուղիղ վկայում է քաղաքական ուղղորդման մասին

Քննչական կոմիտեի գործելաոճն ուղիղ վկայում է քաղաքական ուղղորդման մասին։ Այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում հայտարարեց  փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Շատ մեղմ եմ ասում, անարդար բան է տեղի ունենում։ Քննչականը վրա-վրա տալիս է վարույթի նյութեր, չենք էլ ծանոթացել դրանց։ Դրանք գտնվում են ուղիղ ՔԿ հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ մասնավորապես Civic.am-ի հետ համագործակցության մեջ, մի բան նրանք են տալիս, մի բան իրենք են տալիս։ Սա քաղաքական ուղղորդման մասինէ  վկայում, իսկ մեզ՝ պաշտպաններիս արգելում են որևէ բան հրապարակել։ Սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց՝ մինչդեռ քննչական մարմինն ու պաշտպանները պետք է հավասար իրավունքներ ունենք ինչպես դատարանում, այնպես էլ հանրության առջ խոսելիս։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder