Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին
Քաղաքական
18:27 25/06/2025
ԼՂՀ

Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 3-4-ը Ստեփանակերտում (դեսպանը օգտագործել է Խանքենդի անվանումը) կանցկացվի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։ 

Ադրբեջանի պետական  հեռուստակայանին տված հարցազրույցում թուրք դեսպանը նշել է, որ Ստեփանակերտը դառնում է միջազգային դիվանագիտական հարթակ»:

Դեսպանի խոսքով, 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:

ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder