Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք. Քաղաքագետ
Քաղաքական
17:50 25/06/2025
Հայաստան

Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք. Քաղաքագետ

«Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա եւ խոստացել է կառուցել Միջին Միջանցքն, այսինքն Զանգեզուրի Միջանցքն, ըստ ադրբեջանական անվանման»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա մանրամասնում է.

«1. Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։

2.Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում' փայատիրական ընկերություն, մինչեւ սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։

3. Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին եւ ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։

4. Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։

Ա/ Ինչու հիմա

Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։

Բ/ Ինչի է դա պետք իշխող խմբակին

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder