Իշխանությունները 16 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Քաղաքական
20:49 25/06/2025
Հայաստան

Իշխանությունները 16 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտվանից  ՀՀ իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի հրահանգով «հեղաշրջման» և «ահաբեկչություն կազմակերպելու» մեղադրանքով ձերբակալություններ են իրականացրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նրանցից 13-ի անուները` Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդիա Մանթաշյան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder