Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց
Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց այս պահին բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու ձերբակալվածներին։
Panorama.am-ն ուղիղ կապ է ապահովել վարչության շենքի դիմացից։
Հիշեցնենք, որ երեկ իշխանական կայքում «հեղաշրջման պլան»-ի հրապարակումից հետո այսօր վաղ առավոտից խուզարկություններ են Երևանում ու մարզերում ընդդիմադիրների բնակարաններում։
ՔԿ-ից հայտնում են՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ։ Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ: