Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հարավում յոթ իսրայելցի զինվոր է զոհվել
Իսրայելի պաշտպանության ուժերի յոթ զինվոր է զոհվել Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական գործողությունների ժամանակ։ Այդ մասին հայտնել է ԶՈւ մամուլի խոսնակը։
Գազայի հատվածի հարավային Խան Յունիս քաղաքում զրահափոխադրիչի պայթյունի հետևանքով զոհվել է յոթ զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է։ Նրանք բոլորը ծառայել են Բարաք բրիգադի 605-րդ մարտական ինժեներական գումարտակում, հայտնել է ԶՈւ մամուլի խոսնակը։
«Հաշվի առնելով այս տվյալները՝ Մերձավոր Արևելքում հակամարտության նոր փուլի ընթացքում զոհված իսրայելցի զինվորների թիվն արդեն հասել է 878-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, տվյալը հայտնել է Իսրայելի ԶՈւ մամուլի խոսնակը։