Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքը և երկիրը լինի բարգավաճ. Պեսկով
Քաղաքական
13:50 25/06/2025
Տարածաշրջան

Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքը և երկիրը լինի բարգավաճ. Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, բայց երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը, և որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարության վերաբերյալ Կրեմլի արձագանքի մասին հարցին։

Երեքշաբթի օրը Փաշինյանը, հղում անելով civic.am առցանց ռեսուրսի հրապարակմանը, հայտարարել է երկրում հեղաշրջում իրականացնելու ընդդիմության որոշակի ծրագրի գոյության մասին։ Ընդդիմադիր գործիչները ծաղրել են այս հայտարարությունը և հրապարակված «ծրագիրը» անվանել կեղծ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքը և երկիրը լինի բարգավաճ. Պեսկով