Ինչքան էլ իշխանությունները փորձեն ճնշել եկեղեցին, այն ավելի մեծ դեր է խաղալու հասարակական կյանքում, ներքին քաղաքականության մեջ. Փաշինյանի նախկին խորհրդական
Քաղաքական
14:20 25/06/2025
Հայաստան

Ինչքան էլ իշխանությունները փորձեն ճնշել եկեղեցին, այն ավելի մեծ դեր է խաղալու հասարակական կյանքում, ներքին քաղաքականության մեջ. Փաշինյանի նախկին խորհրդական

«Եկեղեցու հետ կապված բախումները 2018 թվականից են սկսվել»,- «Հայ Առաքելական եկեղեցի, պետականություն և արտաքին քաղաքականություն» համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Ըստ նրա, եկեղեցու դեմ  նման դրսևորումներ եղել են բազմաթիվ երկրներում՝ Արևելյան Եվրոպայում սառը պատերազմի տարիներին, Լեհաստանում՝ ինչպես էին կոմունիստական իշխանությունները ճնշում կաթոլիկ եկեղեցուն կամ այդ երկրներում այլ կրոնական ինստիտուտները։  Նույնը եղել է  Կուբայում,  որը շարունակվում է այսօր. Կուբայում կաթոլիկ եկեղեցուն վերաբերում են  ինչպես մեկուսացված   հիվանդներին։

«Ի՞նչն է այստեղ ընդհանուրը. սրանք բոլորը  ձախակողմյան հեղափոխական գաղափարներ ունեցող կառավարություններ են, իշխանություններ են, որոնք փորձում են  ռադիկալ կերպով աշխարհիկացնել հասարակական կյանքը»,- ասաց նա։

Ա. Գասպարյանը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին  իշխանությունների հսկողության տակ չի, հետևաբար այս բոլոր օրինակները, ներառյալ այսօրվա Հայաստանի դեպքում, ձախակողմյան  հեղափոխականների մոտեցում՝ է լրիվ աշխարհիկացնել հասարակական կարգը։

«Հայաստանում ինչքան էլ փորձեն ճնշել Հայ Առաքելական եկեղեցին, բառացել եկեղեցին հասարակական կյանքից,  եկեղեցին ավելի մեծ, ընդգրկուն դեր է խաղալու մեր հասարակական կյանքում, ներքին քաղաքականության մեջ»,- ասաց նա։

Panorama.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք  մյուս երկրներում էլ նույն հայհոյախառն բառամթերքով էին պայքարում եկեղեցու դեմ, Փաշինյանի նախկին խորհրդականն ասաց. «Ոչ, չէ, չէ։ Կարող էին վիրավորող, կտրուկ հայտարարություններ լինել, բայց այդ  բառապաշարը չէր, նույնիսկ Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում, ԱՖրիկայում, Կուբայում նման բառապաշար չկար»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder