Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էլիզաբեթ Պետրոսյանին տեղափոխել են Էրեբունու քննչական բաժին։ Ավելի վաղ նրա տանը ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել։ Պետրոսյանի ամուսինը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանն է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Էլիզաբեթի Պետրոսյանի տունը խուզարկել են ու «հանցանքի» կարևոր գործիքը` հեռախոսը, հայտնաբերված է: Հիմա Էլիզը պետք է կա´մ հրաժարվի «ահաբեկչությունից»` ռիլզեր, տեսանյութեր հրապարակելուց կա´մ միայն «պուպուշ» գրառումներ անի, որտեղ կփառաբանի բռնապետի վարքագիծը: Անկեղծ ասած, լուրջ խոսք ասելն արդեն դժվար բան է դարձել, որովհետև իշխանության մեկնարկած խեղկատակությունը վաղուց սահմաններ չի ճանաչում»։