Թրամփն ասել է, թե ով է մեղավոր Ուկրաինայի հակամարտության կարգավորման ձգձգման մեջ
Քաղաքական
19:10 25/06/2025
Աշխարհ

Թրամփն ասել է, թե ով է մեղավոր Ուկրաինայի հակամարտության կարգավորման ձգձգման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության լուծումն ավելի է դժվարացել՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ «խնդիրներին»։ CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։

«Ես խնդիրներ ունեի Զելենսկու հետ», -ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփը հավելել է, որ ուկրաինական հակամարտության լուծումն «ավելի դժվար է դարձել, քան թվում է»։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ շփումը, իբր, նույնպես «ավելի դժվար» է եղել, քան նա սպասում էր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն ասել է, թե ով է մեղավոր Ուկրաինայի հակամարտության կարգավորման ձգձգման մեջ