Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով կասկածյալներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է
Իրավունք
18:50 25/06/2025
Հայաստան

Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով կասկածյալներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է

Հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել։

«Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզի քրեական վարչության պետը և իր տեղակալը։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու համայնքային ոստիկանները ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Մանվել Գրիգորյանին, ով կասկածվում է կրակոցներ արձակելու մեջ։ Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նաև հանցագործության գործիք ինքնաձիգը, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է մի քանի կրակված պարկուճ։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ինքնաձիգը ու կասկածյալ Մ․ Գրիգորյանը ոստիկանությունից ներկայացվել են քննչական բաժին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մ․ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է, Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին«-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնում հնչած կրակոցների դեպքով կասկածյալներից մեկը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է