ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր
Աշխարհում
10:07 26/06/2025
Աշխարհ

ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր։

«Հիմք ընդունելով 2025թ․ հունիսի 9-ից (արևելյան ժամանակով` ժամը 00:01-ից) գործող Նախագահական հրամանագիրը, ըստ որի սահմանափակվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ՝ երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաև ազգային և հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար, ԱՄՆ լիովին կամ մասնակիորեն դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացը և արգելում նրանց մուտքը երկիր՝ առաջնորդվելով ԱՄՆ ազգային և հասարակական անվտանգությունը պահպանելու կարևորությամբ»,- նշված է դեպսանության ֆեյսբուքյան էջում։

travel.state.gov կայքից տեղեկանում ենք, որ Պետդեպարտամենտը լիովին կասեցնում է վիզաների տրամադրումը Աֆղանստանի, Բիրմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին՝ ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաների համար՝ սահմանափակ բացառություններով։

Պետդեպարտամենտը մասամբ կասեցնում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը՝ սահմանափակ բացառություններով։

Առավել մանրամասն՝ այստեղ։ 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder