Անժելա Հարությունյանը և Պաուլա Նասիմենտոն Շարժայի Բիենալենի համադրողներն են
Մշակույթ
09:24 26/06/2025
Աշխարհ

Անժելա Հարությունյանը և Պաուլա Նասիմենտոն Շարժայի Բիենալենի համադրողներն են

Շարժայի 17-րդ բիենալեի համադրողներն են Անժելա Հարությունյանը և Պաուլա Նասիմենտոն։ Artguide.com-ի հաղորդմամբ, բիենալեն կբացվի 2027 թվականի հունվարին։

Անժելա Հարությունյանը ծնվել է Գյումրիում։ Նա Բեռլինի արվեստի համալսարանի ժամանակակից արվեստի և տեսության պրոֆեսոր է։

Ծնված և բնակվող Լուանդայում (Անգոլա) Պաուլա Նասիմենտոն ճարտարապետ և համադրող է։ Նա համադրել է մի շարք միջազգային ցուցահանդեսներ, այդ թվում՝ 2013 թվականին Վենետիկի բիենալեում Անգոլայի տաղավարը, որը արժանացել է «Ոսկե առյուծի»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder