Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ն Արթուր Դավթյանին նվիրված տեսանյութ է հրապարակել
Սպորտ
22:32 26/06/2025
Հայաստան

Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ն Արթուր Դավթյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։

 

«Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեց երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզից անցավ արծաթե մեդալի։

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ գրված է ՄՕԿ-ի հրապարակմանը կից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder