Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշումը՝ առավոտյան ժամը 11-ին
Քաղաքական
01:22 26/06/2025

Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշումը՝ առավոտյան ժամը 11-ին

«Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը 00:30-ին ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։

ՀԳ. Իսկական իրավապաշտպանը գոնե մի անգամ պետք է իր ծննդյան օրը դիմավորի դատական նիստերի դահլիճում՝ քաղաքական հետապնդման ենթարկվող անմեղ մարդու պաշտպանելիս։

ՀԳ-2: Եթե ուզում եք ինձ շնորհավորել, ապա խնդրում եմ գրել հետևյալ խոսքերը մեր Սբ.Պատարագից. «Ազատութիւ՛ն եղբարց մեր գերելոց»։ Ուրիշ ոչինչ։

ՀԳ-3. Տիգրան Գալստյանի մեղադրանքն այն աստիճան աբսուրդ էր, որ ուղղակի չեք պատկերացնում։ Միակ համադրելի գործը, որ մտքիս գալիս է, «Գեբելսի գործն» է»,- գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder