Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի ու Կաթողիկոսի մասին
Քաղաքական
08:18 26/06/2025
Հայաստան

Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանի ու Կաթողիկոսի մասին

«Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»,-այսօր առավոտյան գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մեկ այլ գրառում էլ է արել այսօր առավոտյան.

«Կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։ Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։  Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder