Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինուհին որովայնի ցավի պատճառով հիվանդանոց է գնացել և անսպասելիորեն ծննդաբերել
Չինաստանում մի կին հիվանդանոց է գնացել որովայնի ցավերի գանգատով և անսպասելիորեն երեխա է ունեցել։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
Էչժոուի 30-ամյա Լի անունով բնակչուհին ճաշից հետո հիվանդանոց է եկել էլեկտրական հեծանիվով՝ որովայնի ուժեղ ցավի պատճառով։ Նա կարծել է, որ անհարմարությունը պայմանավորված է չափից շատ ուտելով։ Սակայն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նրա մոտ սկսել են կանոնավոր կծկումները, պտղաջրերի արտահոսքը։ Բժիշկները արագորեն մանկաբարձական թիմ են հավաքել՝ օգնություն ցուցաբերելու համար։
Հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մեկ ժամ անց Լին բնական ճանապարհով ծննդաբերել է 2.5 կգ քաշով առողջ տղա երեխայի։ Լուրը տարածվել է Չինաստանի սոցիալական ցանցերում՝ զարմանք առաջացնելով մարդկանց շրջանում։
Ծննդաբերությունից հետո չինացի կինը տեղափոխվել է քաղաքային բժշկական կենտրոն՝ հետագա հետազոտության համար։ Երեխայի վիճակը նույնպես կայուն է։