Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրայր սարկավագ կալանավորվեց երկու ամսով, թեև կալանքի հիմքերը բացակայում էին. փաստաբան
Դատարանի որոշմամբ, «Սրբազան պայքար» շարժման աջակից Հրայր սարկավագ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը Panorama.am—ի հետ զրույցում ասաց, որ դատարանը կիրառել է նաև տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումներ։
Նրա գնահատմամբ, դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է, ապօրինի, ոչ իրավաչափ։
«Ներկայացված միջնորդությունն ապօրինի է, ոչ իրավաչափ, մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը, այսինքն կալանքի պայմանը, բացակայում է, չհաշված՝ առավել ևս բացակայում են կալանքի հիմքերը»,- ասաց Հ.Սարգսյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։
Նա ասաց, որ այսօր տեսել է Հրայր սարկավագին, տրամադրությունը նորմալ է։
«Հարցրեց, թե ինչ է կատարվել մյուսների դեպքում, հատկապես, Բագրատ Սրբազանը կալանավորվեց, թե ոչ։ Ասացի, որ կալանավորվեց»,- փոխանցեց փաստաբանը։
Հրայր սարկավագին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։
«Սրբազան պայքար» շարժման աջակից Հրայր սարկավագ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։ Նա ձերբակալվել էր նախօրեին։