Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքացիներն իրենց սատարում են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Համացանցում տասնյակ մարդիկ արդեն իրենց լիակատար աջակցություն են հայտնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կարեն Սիմոնյանը գրում է․
«Իմ և Գյումրու ավագանու «Մայր Հայաստան»խմբակցության անունից լիակատար աջակցություն եմ հայտնում Միքայել Սրբազանին»։
Կարեն Ավագյանը գրում է․
«Երբ 2016-ի ապրիլյանից հետո որոշեցինք , փորձեցինք ու Գյումրիում վերաբացեցինք 2008-ից չգործող ավիամոդելային խմբակը , լիքը օգնել խոստացած «առաջադեմներ» ու պաշտոնյաներ իրենց մատը մատին չտվեցին , իսկ Սրբազանը լուռ ու համեստ կերպով խմբակին անվճար տարածք տրամադրեց քաղաքի կենտրոնում , որի շնորհիվ հարյուրավոր երեխաներ ծանոթացան ավիամոդելիզմին ։
Իմաստուն Սրբազանս օրվա «պռադվինուտիներից» , քաղաքական «գուրուներից» ու «պրագմատիկներից» հազար անգամ հեռատես է եղել ու պրակտիկ ։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Ամբողջական աջակցությունս եմ հայտնում Սրբազանին: Երբեք ու ոչ մի դեպքում չկարծեք, թե ձեր հորինած գործերով կարող եք վնասել նրան: Դուք վնասում եք ձեզ ու ձեր անշուք «ապագային»: Աստված օգնական, Սրբազան հայր»։