Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- նշեցին գլխավոր դատախազությունից։