Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը, Ուշակովը և Օվերչուկը հեռուստացույցով դիտում են Փաշինյանի ելույթը
Մինսկի Անկախության պալատում հունիսի 27-ին տեղի է ունենում Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։
Նիստից առաջ տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Telegram-ի ալիքներն ու լրատվամիջոցները տարածել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նախագահի օգնական Յուրի Ուշակովի և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի լուսանկարը, որոնք հեռուստացույցով դիտում են Փաշինյանի ելույթը նեղ կազմով անցկացվող նիստում։