Սուտ վկայություն մի՛ տուր մերձավորիդ դեմ. Ֆիլիպ Կիրկորովը՝ Նիկոլ Փաշինյանին
Հասարակություն
14:34 27/06/2025
Աշխարհ

Սուտ վկայություն մի՛ տուր մերձավորիդ դեմ. Ֆիլիպ Կիրկորովը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը 2 ամսով ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Երևանի դատարանը երկու ամսով ձերբակալեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Գործարարը չի ընդունում մեղքը։

«Իմ ընկերոջ հետ դժբախտություն է պատահել։ Իմ լավ ընկեր Սամվել Կարապետյանը, որը մտահոգություն էր հայտնել ամենահին եկեղեցու՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետապնդման վերաբերյալ, այսօր բանտարկվեց բացարձակապես անհեթեթ և անհիմն մեղադրանքներով։

Եվ քանի որ խոսքը վերաբերում է եկեղեցուն, ուզում եմ վարչապետ Փաշինյանին հիշեցնել 10 պատվիրաններից մեկը. «Սուտ վկայություն մի տուր քո մերձավորի դեմ»,-նշել է Կիրկորովը։

«Սամվելը միշտ հոգատարությամբ և սիրով է վերաբերվել և վերաբերվում է իր հայրենիքին՝ Հայաստանին։ Սա այն մարդն է, ով իր պատմական հայրենիքում մեկ անգամ չէ, որ անձամբ պաշտպանել է կարիքավորներին, անձամբ և ֆինանսապես աջակցել է նշանակալի նախագծերի մարդկանց համար, այլ ոչ թե կառավարությունների», - ասել է Կիրկորովը և շարունակել. «Ես խնդրում եմ ձեզ դադարեցնել Սամվելի հետապնդումը, դադարեցնել եկեղեցու և հոգևորականության քաղաքական ճնշումները։ Ես խնդրում եմ գործադիր իշխանության մարմիններին ստանձնել իրենց պարտականությունները՝ բարելավելու գեղեցիկ Հայաստանի վիճակը և այլ ոչ թե հարձակվել հոգևորականության և Հայաստանում հարգված անձանց վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուտ վկայություն մի՛ տուր մերձավորիդ դեմ. Ֆիլիպ Կիրկորովը՝ Նիկոլ Փաշինյանին