ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին «Համառության պատմություն» վերնագրով տեսանյութ է հրապարակել
Սպորտ
12:34 27/06/2025

ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին «Համառության պատմություն» վերնագրով տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն իր պաշտոնական էջում Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Համառության պատմություն»։

«Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը հաղթանակի բանալին է։

Արթուր Դավթյանից պահանջվեց 3  Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար։ 4-րդ՝ Փարիզի Օլիմպիական խաղերում բրոնզը դարձրեց արծաթ։

Կտեսնե՞նք քեզ Լոս Անջելես- 2028-ում, Արթուր»,- տեսանյութին կից գրել է ՄՕԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder