Ով մի փոքր քար շպրտեց հոգևոր կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու. Տեր Հովնան Հակոբյան
Քաղաքական
21:26 27/06/2025
Հայաստան

Ով մի փոքր քար շպրտեց հոգևոր կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու. Տեր Հովնան Հակոբյան

«Մի խելագարի ձռքն ընկել է իշխանություն, ուզում է Եկեղեցին դարձնել հլու հնազանդ գործիք։ Այն իրենց մոտ չի ստացվելու, եկեղեցին երբեք ու երբեք որևէ մեկի գործիքը և կից կառույցը չին եղել»,-քննչական կոմիտեի դիմաց ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր եկել էին պաշտպանելու Սուրբ Էջմիածինը և հոգևորականներին և իրավապահներին կոչ արեց բացառապես գործել օրենքների շրջանակներում և եթե անօրինական հրահանգ լինի՝ չկատարեն։

«Այսօր շատ ոստիկաններ լաց էին լինում, մարդիկ ասում էին՝ մենք չգիտեինք, թե մեզ ուր են բերելու, արցունքները գնում էին աչքերից»,-ասաց եպիսկոպոսը։

Պատասխանելով հարցին, որ խոսակցություն կա որ իրեն էլ են ձերբակալելու՝ Տեր Հովնան Հակոբյանն ասաց. «Եթե ես այս երկրի սպառնալիքն եմ, իրանք էլ չէ՝ ես կգնամ այստեղից, թող կալանավորեն։ Եթե իմ գնալով այդ սպառնալիքը կվերանա՝ կգնամ»։

Նրա խոսքով՝ այս կառավարության որևէ քայլի գնահատական տալն անշնորհակալ գործ կլինի, իրենցից ամեն ինչ էլ սպասելի է և ամեն ինչ էլ սպասում են։

«Եկեղեցին աստվածահաստատ կառույց է, ով աստվածահաստատ կառույցին դեմ գնաց, մի փոքր քար շպրտեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու և ճզմելու է նրանց»,-հայտարարեց Տեր Հովնան Հակոբյանը։

 Նա ասաց, որ ոչ մի եզր չկա իշխանությունների հետք քնարկելու, քանի որ եկեղեցին միշտ ձեռք է մեկնել քննարկումներ կատարելու համար, բայց չեն արձագանքել իսկ այսօր աշխարհաքաղաքական կենտրոններից հանձնարարություն են ստացել և դրանք կատարում են։

«Բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ կա հավատ։ Հավատի մասով որևե մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ կլինի և այստեղ իրենց մեջքը կոտրվելու է»,-ասաց եպիսկոպոսը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder