Տեղեկություններ ենք ստացել, որ ԱԹՍ-ների փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Քաղաքական
19:12 27/06/2025
Տարածաշրջան

Տեղեկություններ ենք ստացել, որ ԱԹՍ-ների փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 2025 թվականի ամռանը կայցելի Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք աշխատում ենք այցի կազմակերպման վրա։ Ես այս հարցը քննարկել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ, մենք անդրադարձել ենք այն փաստաթղթերին, որոնք կարող ենք ստորագրել Երևանում», - տեղեկացրել է նա։

ՀՀ-ում Իրանի դեսպանը նաև հայտնել է, որ տեղեկություններ են ստացել, որ ԱԹՍ-ների փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։

«Մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին»,- ասել է դեսպանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder