Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամուր գրկելով և ստիպելով խաղալիքի պես պտտվել. Ֆրանսիայում Մակրոնին ծաղրել են Էրդողանի հետ ձեռքսեղմման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ծաղրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում՝ ստիպելով Ֆրանսիայի առաջնորդին պտտվել ինչպես պտտվող մանկական խաղալիքը։ «ՌԻԱ նովստի»-ն գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
Ավելի վաղ՝ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որտեղ Էրդողանը սեղմում էր Մակրոնի ձեռքը, որից հետո նա տեսախցիկների առաջ կտրուկ հրում է նրան դեպի ֆրանսիական դրոշը։
«Էրդողանը կրկին ծաղրում է Մակրոնին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ նրան ամուր գրկելով և ստիպելով պտտվելինչպես խաղալիքը։ Մակրոնը նաև դեմքն է ծամածռել։ Ինչո՞ւ են բոլորը զգում նրան նվաստացնելու անհրաժեշտությունը։ Որովհետև դուք կարող եք զգալ նրա խաբեությունը, եսասիրությունը, նրա ճղճիմությունը։ Նա չի համապատասխանում չափանիշներին»,-X սոցիալական ցանցում գրել է Ֆիլիպոն:
Սա առաջին դեպքը չէ, որ Մակրոնը անհարմար իրավիճակում է հայտնվում Էրդողանի հետ հանդիպումներում։ Մեկ այլ դրվագ ֆիքսվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ։ Այնտեղ Մակրոնը մոտեցել է սեղանի շուրջ նստած Էրդողանին և ձեռքը դրել թուրք առաջնորդի ձեռքին, և սկսել զրույց, որի բովանդակությունը ձայնագրության մեջ լսելի չէ։ Էրդողանը անմիջապես հեռացրել է ձեռքը, բայց բռնել է Մակրոնի երկու մատները։ Ֆրանսիայի նախագահը կարողացել է ազատել մեկ մատը Էրդողանի բռնվածքից, բայց թուրք առաջնորդը առնվազն տասը վայրկյան պահել է Մակրոնի մյուս մատը՝ ժպտալով և վեր չկենալով իր տեղից։ Արդյունքում, առաջնորդները թարգմանչի միջոցով ավարտել են իրենց կարճ զրույցը, Էրդողանը թեթևակի շոյել է Մակրոնի ձեռքը և մի կողմ է քաշվել։ Թուրքական լրատվամիջոցները դրվագը բնութագրել են որպես Մակրոնի կողմից Էրդողանի նկատմամբ «հոգեբանական գերիշխանություն» հաստատելու անհաջող փորձ։