Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միքայել Սրբազանի կալանքի հարցը կքննի Բագրատ սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։
«Ինչպես և նախապես նշել էի Երևան քաղաքի դատարանի բոլոր 4 նստավայրերից միջնորդությունը մակագրվեց Ավան նստավայրին չդատավոր Մասիս Մելքոնյանին։
Նորից կասեն որ սա արդար մակագրում էր…
Մեկ այլ գործով նիստի ժամանակ Մասիս Մելքոնյանը շատ էր նեղվել, որ հրապարակային հայտարարել էի, որ ինքը հենց այդպիսի դատավոր է, տեսնենք էսօր ինչա ասելու»,- գրել է Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Մասիս Մելքոնյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է Բագրատ սրբազանը:
Այս պահին դատարանի դիմավ հավաքված են հոգևորականներ, մեծ թվով քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ։ Նրանք պարբերաբար վանկարկում են՝ «ա-զա-տու-թյուն»։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)
Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը: