Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը
Հայաստանի ազգային հավաքականի, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Winline «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է Ռուսաստանի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակը։ Այս մասին հայտնել է championat. com կայքը։
Նշվում է, որ «ցուլերի» ավագը այս անվանակարգում հաղթել է երրորդ տարին անընդմեջ։
Էդոաւրդ Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ-ի 28 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն, խաղացողի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։