Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որ այս փորձության միջով էլ եմ անցնում. Միքայել Սրբազանը՝ դատարանում
«Դատական նիստի ընթացքում վերջին խոսքում Միքայել սրբազանն ասել է՝ եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որ այս փորձության միջով էլ եմ անցնում»,- Միքայել աքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը փոխանցեց պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Սրբազանը մարտական է տրամադրված, հանգիստ, մտածում է հանգստանա այս պայմաններում։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Սրբազանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարկվի 08.30-ին։