Յակուտիայում արջը ներխուժել է տուն, որտեղ քնած է եղել կինն իր երկու երեխաների հետ
Հասարակություն
18:31 28/06/2025
Աշխարհ

Յակուտիայում արջը ներխուժել է տուն, որտեղ քնած է եղել կինն իր երկու երեխաների հետ

Յակուտիայի Միրնինսկի շրջանում արջը մտել է Այխալ գյուղ և ներխուժել տուն, որտեղ քնած է եղել մի կին իր երկու երեխաների հետ։

 Telegram-ի «Ալմազնի Կրայ» ալիքի փոխանցմամբ, արջը հայտնվել է հունիսի 27-ին, մոտավորապես ժամը 2-ին, Տայեժնայա փողոցում։

Կենդանին կոտրել է պատուհանը և բարձրացել մասնավոր տներից մեկը, որտեղ քնած էին մայրը և երկու երեխաները։ Կինը և երեխաներից մեկը հասցրել են դուրս վազել,  հարևանները սկսեցին արջին վախեցնել բարձր ձայներով։ Գազանը ձեռք չի տվել տանը մնացած  երեխային և փախել է տանից։

Բակիում վրա են տվել շները։  Տեղական իշխանությունները կոչ են անում գյուղի բնակիչներին խուսափել միայնակ քայլելուց և երեխաներին առանց հսկողության դուրս չթողնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder