Մխիթարյան միաբանությունն իր աջակցություն է հայտնել եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին
Օրվա թեմա
10:55 28/06/2025
Աշխարհ

Մխիթարյան միաբանությունն իր աջակցություն է հայտնել եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին

Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին.

«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, ապահովել է հայ ազգի գոյատևումն՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։

Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։

Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մխիթարյան միաբանությունն իր աջակցություն է հայտնել եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին