Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը
Աշխարհում
10:46 28/06/2025
Աշխարհ

Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը

Հայաստանի ազգային հավաքականի, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Winline «ՌՊԼ-ի հերոսներ» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է Ռուսաստանի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակը։ Այս մասին հայտնել է championat. com կայքը։

Նշվում է, որ «ցուլերի» ավագը այս անվանակարգում հաղթել է երրորդ տարին անընդմեջ։

Էդոաւրդ Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական ակադեմիայի սան է։ Անցյալ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ-ի 28 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն,  խաղացողի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդուարդ Սպերցյանը երրորդ անգամ անընդմեջ դարձել է ՌՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը