«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին
Օրվա մամուլ
08:51 28/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնելու, եկեղեցու դեմ սկսած արշավը մինչև վերջ իրագործելու է: «Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը հոգևորականների շրջանում վերջինը չի լինելու. առաջիկայում այն լայն թափով շարունակվելու է: Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը չի նահանջելու։ Իր նպատակը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելն է ամեն գնով, և նա որոշել է կանգ չառնել:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Աջապահյանին մեկուսացնելն արդեն իշխանականների համար հզոր հաղթանակ էր, ու Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին:

Ըստ այդմ` նախ կկալանավորեն Վեհափառի մտերիմ շրջանակի հոգևորականներին. թիրախում Արշակ սրբազանն է և Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո, ըստ Փաշինյանի սցենարի, Վեհափառը ինքնակամ կհեռանա: Հակառակ դեպքում` կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանն իր թիմին ասել է, որ Վեհափառին հեռացնելու ծրագիրն արդեն մոտ է ավարտին