Ու՝ հիմա ի՞նչ, այ ընդդիմություն
Հասարակություն
13:53 28/06/2025

Ու՝ հիմա ի՞նչ, այ ընդդիմություն

Հարգելի պրագմատիստներ

Ի տարբերություն ձեզ, որ մտածում եք, թե՝ Սրբազանի վրա ազդեցություն է եղել, որ հրաժարվի վարչապետի թեկնածությունից, ես համոզված եմ, որ Սրբազանը և առողջ մտածող, և նվիրված, և չվախեցող մարդ է՝ ոչ ոք չէր կարող ազդել իր՝ վարչապետի թեկնածու չդառնալու, ինչպես նաև ցանկացած այլ որոշման վրա;
 

Նախ՝ որովհետև այսօր մնալ հոգևորական, նշանակում է մնալ Վեհափատի ու Եկեղեցու կողքին, ինչն էլ իհարկե ընտրեց Միքայել Սրբազանը։
 

Երկրորդ՝ ինչու Սրբազանի գրածի իսկության ու անկեղծության վրա կասկածում եք, բայց մարուքյանի շարժառիթների վրա մի ծեղ անգամ չկասկածեցիք։
 

Ես հասկանում եմ ձեր այդպես մտածելու հիմքը՝ լավ կլիներ Սրբազանը համաձայնվեր, իրեն ապահովեր նիկոլից, ընդդիմադիրները վերջապես ոնց որ միավորվեցին՝ պլյուս երկու ձայն, Սրբազանն էլ սուր խոսքի տեր՝ ալիև-մալիևին տեղը կդներ,... Փոքր Մհեր կդառնար, և այլն։
 

Մարդը չի ընդունում իր նկատմամբ մեղադրանքը, մարդը չփախավ, չթաքնվեց ուրիշների թիկունքում, ձեզ թվում է այս պահին կընդուներ վարչապետի թեկնածությունը ու դրա հետևում կթաքնվե՞ր։


Չեմ կարծում։

Ազատության մեջ ոչ Բագրատ Սրբազանին ընտրեցիք թեկնածու, ոչ Միքայել Սրբազանին, հիմա ի՞նչ, այ ընդդիմություն։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ու՝ հիմա ի՞նչ, այ ընդդիմություն