ԵԱՀԿ ԽՎ 32-րդ նստաշրջանի բացման ժամանակ նշվում է «Հելսինկյան Եզրափակիչ ակտի» 50-ամյակը համարձակ նոր մոտեցումների կոչերով
Քաղաքական
23:31 29/06/2025
Հայաստան

ԵԱՀԿ ԽՎ 32-րդ նստաշրջանի բացման ժամանակ նշվում է «Հելսինկյան Եզրափակիչ ակտի» 50-ամյակը համարձակ նոր մոտեցումների կոչերով

Պորտուգալիայում մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 32-րդ ամենամյա նստաշրջանը: Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելու դե Սոուզան, Պորտուգալիայի խորհրդարանի նախագահ Խոսե Պեդրո Ագիար-Բրանկուն, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման (Ֆինլանդիա), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ԵԱՀԿ ԽՎ-ում Պորտուգալիայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոն հիշեցրել են երկխոսության և համագործակցության շարունակական կարևորության, ինչպես նաև ԵԱՀԿ ընդհանուր սկզբունքների հաստատման մասին:

Ելույթներում ողջույնի խոսքեր են ասվում ԵԱՀԿ-ի 50-ամյակի առթիվ՝ որպես այն նույն համարձակ և ռազմավարական տեսլականի իրականացման ժամանակ, որը հանգեցրեց 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունմանը՝ անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով:

Պորտուգալիայում հունիսի 29-ից մեկնարկած ամենամյա նստաշրջանը կտևի մինչև հուլիսի 3-ը։ Նստաշրջանի շրջանակներում տեղի ունենա «Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի տոնակատարությունը. պատասխան ԵԱՀԿ-ում նոր իրողության» ընդհանուր խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 200 խորհրդարանականներ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, այսօր ավելի վաղ վեհաժողովի մշտական հանձնաժողովը հանդիպել եւ լսել է Նախագահ Կաումայի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի եւ գանձապետ Յոհան Բուզերի (Շվեդիա) զեկույցները, որոնք ներկայացրել են ընթացիկ ֆինանսական իրավիճակը եւ տարեկան ներդրումները: 
Մշտական հանձնաժողովը հաստատել է 2025-2026թթ. ֆինանսական տարվա բյուջեն: 

Պատվիրակները նաև 21 լրացուցիչ կետ են հատկացրել ընդհանուր կոմիտեներում և լիագումար նիստերում քննարկելու համար: Ամենամյա նստաշրջանի շրջանակներում տեղի կունենան հատուկ կոմիտեների հանդիպումներ՝ միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարի և Ուկրաինայի խորհրդարանական աջակցության հարցերը քննարկելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder