Բելգիայի հայերը ծաղկեպսակ դրեցին ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի նշան Հայաստանում ժողովրդավարության վախճանի
Քաղաքական
18:40 29/06/2025
Տարածաշրջան

Բելգիայի հայերը ծաղկեպսակ դրեցին ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի նշան Հայաստանում ժողովրդավարության վախճանի

«Փաշինյանը այս արտահայտություններն անում է հայ ժողովրդի հիմքերը խարխլելու համար»,- Բելգիայի հայկական եկեղեցում ասաց տեղի հայկական համայնքի ներկայացուցիչ Կարեն Թադևոսյանը՝ ներկայացնելով Բելգիայի հայերի հավաքական հայտարարությունը՝ Եկեղեցու և խոսքի ազատության դեմ իշխանության սանձարձակ հարձակման առնչությամբ։

Համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին իրականացվող սանձարձակ հարձակումներն ուղղված էին, ոչ միայն Վեհափառ Հայրապետի դեմ, այլև մեր միասնությանը, ազգային ինքնության և սրբությունների դեմ և այս ամենն արվում է շատ անթաքույց կերպով;

 Հայտարարության մեջ ասվում է, որ նույնիսկ իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններից հետո էլ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին շարունակում է  մնալ հայ ժողովրդի ամենահարգանք վայելով ինստիտուտը։

Մտահոգություն է հայտնվում, որ հարձակումներն ու կալանավորումները բոլոր նրանց դեմ են, ովքեր կփորձեն իրականացնել իրենց սահմանադրական իրավունքը՝  ազատ քննադատություն հնչեցնելով այսօրվա իշխանությկան դեմ։

Կարեն Թադևոսյանը հայտարարեց, որ եկեղեցուց գնալու են Բելգիայում Հայաստանի դեսպանատուն և ծեղկեպսակներ են դնելու այնտեղ՝ խորհրդանշելով հայաստանում ժողովրդավարության վախճանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բելգիայի հայերը ծաղկեպսակ դրեցին ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի նշան Հայաստանում ժողովրդավարության վախճանի