Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է, շենքի մոտ հավաքված են մեծ թվով գյումրեցիներ, հնչում են եկեղեցու զանգերը
ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն է ընթանում։ Շենքի մոտ հավաքված են մեծ թվով գյումրեցիներ, հնչում են եկեղեցու զանգերը։
Առաջնորդարանի մուտքը հսկում են իրավապահները, որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել առաջնորդարան՝ նշելով, որ ներսում քննչական գործողություններ են կատարվում։
Իրավիճակը պարբերաբար լարվում է, քաղաքացիները իրենց զայրույթն են արտահայտում։ Հավաքված քաղաքացիներից մեկը բերման ենթարկվեց։
Քաղաքացիներից մեկն ասաց. «Նիկոլն այստեղով է սկսել իր կեղտոտ ճամփորդությունը, այստեղից էլ պետք է վերջանա»։