Իշխանական հարձակnւմների դեմն առնելու ճիշտ տարբերակն անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակմшն անցնելն է. Աբրահամյան
Քաղաքական
09:31 30/06/2025
Հայաստան

Իշխանական հարձակnւմների դեմն առնելու ճիշտ տարբերակն անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակմшն անցնելն է. Աբրահամյան

«Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու: Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի է առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցությա պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, չկա Հայաստանում մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:

«Այս ամենի դեմն առնելու տարբերակը ճիշտ մարտավարություն և ճիշտ պլանավորում անելն է` անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:

Հարձակումն ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպելը` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:

Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանական հարձակnւմների դեմն առնելու ճիշտ տարբերակն անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակմшն անցնելն է. Աբրահամյան