Այսօր Արարատ Միրզոյանն չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին
Քաղաքական
10:00 30/06/2025
Հայաստան

Այսօր Արարատ Միրզոյանն չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որը կկայանա այսօր Ղրղզստանում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել են Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի գա», - ասաց մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Երկուշաբթի օրը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կկայանա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder