Բարձրացնել ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձը 30 տոկոսով, սակագնի խնդիր է առաջանալու. Դավիթ Ղազինյան
Տնտեսություն
13:03 30/06/2025
Հայաստան

Բարձրացնել ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձը 30 տոկոսով, սակագնի խնդիր է առաջանալու. Դավիթ Ղազինյան

«Կարող է իշխանությունների կողմից ցանկություն լինի պայմանավորվել, ազատության գին... Սամվել Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ դա հնարավոր չէ»,- ասուլիսում ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է կամ բացառո՞ւմ է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը կարող է լինել այն ստորագրությունը, որը կվճռի թե ՀԷՑ-ի ճակատագիրը, թե իր ճակատագիրը։

Ըստ նրա, ոչ թե  հնարավոր չէ պայմանավորվել, այլ այսպիսի պայմանավորվածություն հնարավոր չէ։

«Հաստատապես Սամվել Կարապետյանը կարող է  դա ասել, բայց համոզված եմ, որ դա է պնդելու։ Գործարքի գնալու պարագայում չէր հայտնվի այս վիճակում»,- ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով ասեկոսեներին,  թե ՀԷՑ-ը պետականացելուց հետո աշխատավարձը 30 տոկոսով բարձրացելու է, Դ. Ղազինյանն ասաց. «Դա միֆ է։ ՀԷՑ-ն ունի մոտ 6800 աշխատող, չեմ կարծում, որ լուրջ քանակ  կհավատա դրան։ Աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելու պարագայում, իմ կարծիքով, մոտ 3 միլիոն մարդ կսկսի ավելի վճարել, որպեսզի 6800 մարդ ավելի փող ստանա։ Միաժամանակ, սակագնի խնդիր է առաջանալու։

Մենք ինչպես ենք զսպել սակագինը։

Զսպել ենք կորուստների  տոկոսի նվազելիությունով։  Կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում է լրացուցիչ ֆինանասկան միջոցներ,  որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը»։

Նա նշեց, որ եթե չի սխալվում, 2016 թվականից սկսած 4,8 դրամ թանակցել է հոսանքի սակագինը, որի մեջ ՀԷՑ-ի մասը  0 դրամ է. «Այսինքն, ինչքան թանկացել է  հոսանքը, ՀԷՑ-ը որևէ բաժին չունի։ 2016 թվականից հետո ՀԷՑ-ի նախաձեռնությամբ երբեք չի եղել սակագին բարձրացում։

Բարձրացվել է սակագներ արտադրողի, տեղափոխողի... »։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder