Պեսկով. ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է
Քաղաքական
16:51 30/06/2025
Աշխարհ

Պեսկով. ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշումն է

«Անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հայաստանի բացարձակ ինքնիշխան որոշում է։ Այն որոշակի օգուտներ է բերում Հայաստանին, հստակ օգուտներ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։

«Հավանաբար, այս դեպքերը, երբ ՀԱՊԿ-ը ցույց տվեց իր արդյունավետությունը, ցույց են տալիս, որ երկրների շահերից է բխում շարունակել այս տեսակի փոխգործակցությունն ու համագործակցությունը», - ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է. «Հայաստանի ինքնիշխան որոշումն է։ Մենք ելնում ենք այն փաստից, որ Հայաստանը չի դուրս եկել կազմակերպությունից։ Ինչ վերաբերում է մասնակցության կասեցմանը կամ վերսկսմանը, կրկին, մենք կհետևենք, թե ինչպես են որոշումները կայացվում Երևանում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder