Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եկատերինբուրգում մահացած Սաֆարով եղբայրների մարմինները տեղափոխվել են Ադրբեջան՝ կրկնակի փորձաքննության
Եկատերինբուրգում ռուսական անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների ժամանակ մահացած Զիյադդին և Հուսեյն Սաֆարով եղբայրների մարմինները տեղափոխվել են Ադրբեջան։
Սաֆարով եղբայրների մարմիններով ինքնաթիռը վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։ Համապատասխան ընթացակարգերից հետո մահացածների մարմինները կհանձնվեն ընտանիքի անդամներին։
Զիյադդին և Հուսեյն Սաֆարովների մարմինները կուղարկվեն երկրորդ դատաբժշկական փորձաքննության, լրագրողներին ասել է նրանց եղբայր Սեյֆեդդին Հուսեյնլին։ Նրա խոսքով՝ ընտանիքը չի վստահում Ռուսաստանում անցկացված փորձաքննության արդյունքներին։ «Այն վարկածը, որ իմ եղբայրները, իբր, մահացել են «հուզմունքից», բացարձակապես համոզիչ չէ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ի առավոտյան ռուսական անվտանգության ուժերը գործողություններ են իրականացրել Եկատերինբուրգի տարբեր հասցեներում, որտեղ բնակվում են Սաֆարով ընտանիքի անդամները։ Գործողության ընթացքում եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները մահացու ծեծի են ենթարկվել, իսկ մի քանի մարդ, այդ թվում՝ սպանված տղամարդկանց եղբայր Բեքիր Սաֆարովը, ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։