Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին մեքենա վարող վարորդին
Իրավունք
19:32 30/06/2025
Հայաստան

Արագածոտնի պարեկները հայտնաբերել են մանկահասակ երեխան գրկին մեքենա վարող վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Հունիսի 29-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտաներել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։
Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder