Լավրով. Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում
Քաղաքական
13:17 30/06/2025
Աշխարհ

Լավրով. Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում

«Իհարկե, հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում»,-  ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, արդյոք այս թեման քննարկվել է այսօր փակ հանդիպման ժամանակ, Լավրովը պատասխանել է. «Թեման քննարկվել է, բոլորը լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանի Հանրապետության ներսում կատարվողի վերաբերյալ։ Հասականալի է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե,  հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են»։

Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի»։

«Եվ մենք զգում ենք, որ հայ հասարակության մեջ եկեղեցու պաշտպանության շարժումը շատ-շատ լուրջ է։ Այն հիմնված է խորն ավանդույթների վրա։ Մենք շահագրգռված ենք այս հակամարտության, այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ՝ Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների, ինչպես նաև ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա», - ընդգծել է Լավրովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder