Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարձրացնել ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձը 30 տոկոսով, սակագնի խնդիր է առաջանալու. Դավիթ Ղազինյան
«Կարող է իշխանությունների կողմից ցանկություն լինի պայմանավորվել, ազատության գին... Սամվել Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ դա հնարավոր չէ»,- ասուլիսում ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է կամ բացառո՞ւմ է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը կարող է լինել այն ստորագրությունը, որը կվճռի թե ՀԷՑ-ի ճակատագիրը, թե իր ճակատագիրը։
Ըստ նրա, ոչ թե հնարավոր չէ պայմանավորվել, այլ այսպիսի պայմանավորվածություն հնարավոր չէ։
«Հաստատապես Սամվել Կարապետյանը կարող է դա ասել, բայց համոզված եմ, որ դա է պնդելու։ Գործարքի գնալու պարագայում չէր հայտնվի այս վիճակում»,- ասաց Ղազինյանը։
Անդրադառնալով ասեկոսեներին, թե ՀԷՑ-ը պետականացելուց հետո աշխատավարձը 30 տոկոսով բարձրացելու է, Դ. Ղազինյանն ասաց. «Դա միֆ է։ ՀԷՑ-ն ունի մոտ 6800 աշխատող, չեմ կարծում, որ լուրջ քանակ կհավատա դրան։ Աշխատավարձը 30 տոկոս բարձրացնելու պարագայում, իմ կարծիքով, մոտ 3 միլիոն մարդ կսկսի ավելի վճարել, որպեսզի 6800 մարդ ավելի փող ստանա։ Միաժամանակ, սակագնի խնդիր է առաջանալու։
Մենք ինչպես ենք զսպել սակագինը։
Զսպել ենք կորուստների տոկոսի նվազելիությունով։ Կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում է լրացուցիչ ֆինանասկան միջոցներ, որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը»։
Նա նշեց, որ եթե չի սխալվում, 2016 թվականից սկսած 4,8 դրամ թանակցել է հոսանքի սակագինը, որի մեջ ՀԷՑ-ի մասը 0 դրամ է. «Այսինքն, ինչքան թանկացել է հոսանքը, ՀԷՑ-ը որևէ բաժին չունի։ 2016 թվականից հետո ՀԷՑ-ի նախաձեռնությամբ երբեք չի եղել սակագին բարձրացում։
Բարձրացվել է սակագներ արտադրողի, տեղափոխողի... »։