Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տալով եք հայտնվել միջազգային մամուլում. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
14:50 01/07/2025
Հայաստան

Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տալով եք հայտնվել միջազգային մամուլում. Հայկ Մամիջանյան

«Մինչ օրս էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 դրամով, դրա մեջ  ՀԷՑ-ի մասնաբաժինը 0 է»,- ելույթ ունենալով ՀԷՑ-ի պետականացում նախատեսող օրինագիծի քննարկման ժամանակ՝ ասաց «Պատվիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա ասաց, որ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ ՀԷՑ-երը պետականացվել են և բոլոր տեղերում դրանից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է։

«Բնականաբար ձեզ ձեռք է տալիս, որ Փաշինյանը աշխարհում հանդես է գալիս որպես Եկեղեցու դեմ պայքարողներ, Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում։ Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ և այսպես շարունակ»,-հայտարարեց Մամիջանյանը։

 Նա դիմեց հասարակությանը ասելով. «Առաջին՝ սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Ֆեյսբուքը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինել ֆեյսբուքյան օգտատեր և բլոկում է իր գրածները, իսկ մենք նրան հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Երկրորդ՝ ՀՀ-ում կա մեկ բան, որը պետք է շտապ ազգայնացնել,  այն վարչապետի աթոռն է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տալով եք հայտնվել միջազգային մամուլում. Հայկ Մամիջանյան