Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը. Աբրահամյան
Քաղաքական
11:06 01/07/2025
Հայաստան

Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը. Աբրահամյան

«Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը:

Խոսքս այս դեպքում Արա Ռոստոմյանի մասին է, ում որդին 44-օրյա պատերազմի նահատակներից է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով, Արային կալանավորել են մեկ բանի համար, որ նա փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին և թույլ չի տալիս ոչնչացնել մեր հազարավոր հայորդիների արյան գնով ստեղծված արժեքները:

«Արան և նրա ճակատագիրը կրող մեր շատ հայրենակիցներ պայքարում են արդարության վերականգնման ու մեր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար և նրանց պայքարը վաղ թե ուշ իր հաղթական վերջնագծին է հասնելու»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ Ա.Ռոստոմյանը կալանավորել է երկու ամսով, ըստ ՔԿ-ի,  «ՀՀ-ում աhաբեկչшկան և իշխանությnւնը զավթելnւն ուղղված գործողություններ իրականացնելու» գործի շրջանակում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը. Աբրահամյան