Հնդկաստանում նորաբաց քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն արագորեն աճում է
Հասարակություն
10:22 01/07/2025
Աշխարհ

Հնդկաստանում նորաբաց քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն արագորեն աճում է

Հնդկաստանի հարավում գտնվող «Սիգաչի Ինդասթրիզ» նորաբաց քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 42-ի։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Զոհերի թիվն առաջիկայում կավելանա, քանի որ դեպի վայրում աշխատող հրշեջներն ու փրկարարները փլատակներից դուրս են բերում մարմիններ։

Թելանգանայի կառավարությունը, որտեղ գտնվում է օբյեկտը, ստեղծել է հինգ անդամից բաղկացած հանձնաժողով՝ միջադեպը հետաքննելու համար, որի պատճառը ընկերությունը դեռևս չի բացահայտել։

Ոստիկանության պաշտոնյաները հայտնել են, որ միջադեպի ժամանակ գործարանում աշխատելիս է եղել ավելի քան 140 մարդ։ Զոհվածներից 25-ի ինքնությունը դեռևս պարզված չէ։

«Սիգաչին», որը արտադրում է միկրոբյուրեղային ցելյուլոզ (MCC), սպասարկում է դեղագործական, սննդի, կոսմետիկայի և մասնագիտացված քիմիական նյութերի ոլորտների հաճախորդների ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանում նորաբաց քիմիական գործարանի պայթյունի հետևանքով զոհերի թիվն արագորեն աճում է