Հարբած պետերբուգցին կնոջը դանակի 14 հարված է հասցրել երեխայի աչքի առաջ
Իրավունք
11:13 01/07/2025
Աշխարհ

Հարբած պետերբուգցին կնոջը դանակի 14 հարված է հասցրել երեխայի աչքի առաջ

Սարսափելի դեպք է տեղի ունեցել ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հարբած տղամարդն դանակի առնվազն 14 հարված է հասցրել կնոջ մարմնի մասերին իրենց փոքր որդու աչքի առաջ, ապա մարմինը թաքցրել է բազմոցի դարակում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Հետաքննության տվյալներով՝ հունիսի 30-ի երեկոյան Կոլպինոյի Սևաստյանովա փողոցի բնակարանում ալկոհոլային հարբած վիճակում գտնվող տղամարդը կնոջը դանակահարել է առնվազն 14 անգամ գլխին և պարանոցին, որից հետո կնոջ մարմինը դրել է բազմոցի դարակում», -ասվում է հաղորդագրության մեջ։

Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով, տղամարդը ձերբակալվել է։ Շուտով նրան մեղադրանք կառաջադրվի, և խափանման միջոց կընտրվի: Սանկտ Պետերբուրգի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել քննության ընթացքը և արդյունքները:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հարբած պետերբուգցին կնոջը դանակի 14 հարված է հասցրել երեխայի աչքի առաջ