Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը, ըստ փորձագետների և կուլիսային աղբյուրների, լարված ու բուռն կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ազատել թե՛ մտքերը, թե՛ ձեռքերը՝ բառացիորեն, և կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթի, որը կհնչի նիստի ընթացքում։
Ըստ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրների՝ իշխող թիմին փոխանցվել է, որ պետք է խստիվ վերահսկեն դահլիճում հնչող ցանկացած քննադատություն և հարկ եղած դեպքում՝ կոշտ պատասխանեն ընդդիմադիրների ցանկացած հայտարարության։ Նման մոտեցումը, ըստ քաղաքական վերլուծաբանների, խոսում է այն մասին, որ կառավարական շրջանակները մտահոգված են սպասվող ընդդիմադիր նախաձեռնություններով և փորձում են կանխել հնարավոր ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա։
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են մի շարք հակասական նախագծեր, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարար-բարերար Սամվել Կարապետյանից խլելու նախագիծը, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել հանրության շրջանում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում